News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում տեղատարափ անձրեւների եւ դրանց հետեւանքով առաջացած սողանքների ու վարարումների պատճառով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ 62 մարդու, 45 մարդ համարվում է անհետ կորած, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կիոդո» գործակալության տվյալներով, զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Հոնսյու կղզու հարավ-արեւմուտքում՝ Հիրոսիմա պրեֆեկտուրայում եւ Սիկոկու կղզու Էհիմե պրեֆեկտուրայում։ NHK հեռուստաալիքը հաղորդում է, որ 6 մարդ գտնվում է անգիտակից վիճակում, եւս 45 մարդ համարվում է անհետ կորած։ AP գործակալությունը հայտնել է 76 զոհերի մասին։

Ուրբաթ օրը Ճապոնիայի կենտրոնական եւ հարավ-արեւմտյան հատվածներում տեղատարափ անձրեւներ են սկսել տեղալ։ Կիրակի առավոտյան Գիֆու պրեֆեկտուրայում ավելի քան 1020 միլիմետր տեղումներ են գրանցվել, Էհիմե պրեֆեկտուրայում՝ 745 միլիմետր, Կիոտոյում՝ 465 միլիմետր, Հիրոսիմայում՝ 442 միլիմետր, Հյոգոյում՝ 430 միլիմետր, Օկայամա պրեֆեկտուրայում, որտեղ մի շարք շրջաններում տները մինչեւ 2 հարկն ու ավելին ջրով են պատված, տեղացել  է 310 միլիմետր։ Սա 2-3 անգամ գերազանցում է միջին ամսական ցուցանիշը։

Առավոտյան Ճապոնիայի վարչապետի աշխատակազմում իր աշխատանքն է սկսել վերջին տեղատարափ անձրեւների շուրջ տեղեկությունների հավաքման եւ համակարգման եւ աղետի հետեւանքների վերացմամբ զբաղվող գերատեսչությունների աշխատանքի համակարգման հարցերով կառավարական շտաբը։  Նիստի ժամանակ Աբեն կոչ է արել շարունակել փրկարարական միջոցառումներն ու տուժածների տարհանումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ