GMobi ընկերության փորձագետները հայտարարել են, որ չինական Xiaomi ֆիրմայի սմարթֆոններում լրտեսման ծրագրեր են առկա։ Նրանց խոսքով, հավելվածն անհնար է ջնջել, քանի որ այն ինտերֆեյսի մի մասն է կազմում։
Ըստ տվյալների՝ օգտատերերին հետեւում են Huawei եւ Xiaomi բրենդների սարքավորումներով, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգով։
Փորձագետները պատմել են, որ հավելվածներից մեկում վնասակար ծրագիր է հայտնաբերվել։ Պարզվել է, որ այն օգտատերերի անձնական տեղեկություններն է հավաքում։
Xiaomi-ի ծրագրային ապահովման ինժեներները հայտարարել են, որ տվյալ ծրագիրը գործում է օրինական հիմքերով, փոխանցում է riafan.ru-ն։