News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գործարար Աարոն Բենքսը, որը համարվում է Brexit-ի գլխավոր հովանավորներից, առնվազն 11 գաղտնի հանդիպում է անցկացրել ՌԴ դեսպանի հետ, հաղորդում է The Guardian-ը։

Պարբերականը վկայակոչում է փաստաթղթերը, որոնք վկայում են այն մասին, որ Բենքսը եւ ՌԴ դեսպանը 11 անգամ հանդիպել են։ Բացի այդ, ՌԴ դեսպանատունը գործարարին է ուղարկել եւս 4 հրավեր, որոնք, հայտնի չէ, ընդունե՞լ է նա, թե՞ ոչ։

Նշվում է, որ հանդիպումները անցկացվել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ հանրաքվեից մի քանի ամիս առաջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի ազգային քրեական գործակալության աշխատակիցները սկսել են ՌԴ-ի հետ Աարոն Բենքսի հնարավոր կապերի քննությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ