News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը ժամանել է Էրիթրեայի մայրաքաղաք Ասմերա նախագահ Իսայաս Աֆեւերկիի հետ բանակցելու համար։

BBC News-ը հաղորդում է, որ Եթովպիայի վարչապետի այցը հաջորդել է Էրիթրեայի պատվիրակության այցին Ադիս Աբեբա։

Նշվում է, որ կողմերը պատրաստվում են կարգավորել սահմանների դեմարկացիայի վեճը, որը դեռևս հարցականի տակ է մնում երկու երկրների միջև պատերազմից հետո։

Ավելի վաղ Եթովպիայի վարչապետը հայտարարել էր, որ Ethiopian Airlines ավիաընկերությունը 20 տարվա մեջ առաջին անգամ կվերսկսի դեպի Էրիթրեա չվերթները։

Էրիթրեայի անկախության պատերազմը Եթովպիայի դեմ շարունակվել է 1961 թվականից մինչև 1991 թվականը, 1993 թվականին Էրիթրեան ճանաչվել է անկախ պետություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ