News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է իր ավագ որդի Էդուարդի՝ դեռ Սուորթմոր քոլեջից իր սիրեցյալ Ադինա Մելվուս-Պետրուսի (Փենսիլվանիա) հետ ամուսնության մասին:

Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան էջին գրել է, որ մեկնել է Ամերիկա՝ Ֆիլադելֆիայում իր որդու հարսանիքին մասնակցելու համար: «Որքան արագ է թռչում ժամանակը. թվում էր, մենք երեկ էինք կանգնած եկեղեցում Ամերիկայում (իսկ դա հեռավոր 1993-ին էր): Լուսանկարին իմ որդի Էդուարդի կողքին Ադինա Մելվուս Պետրուսն է՝ մեր ընտանիքի նոր անդամը: Այստեղ, ինձանից եւ Սանդրայից բացի, մեր կրտսեր որիդն է՝ Նիկոլոզը, իմ մայրը եւ Սանդրայի հայրը»,- գրել է Սաակաշվիլին:

Սաակաշվիլիի խոսքով՝ Էդուարդն աշխատում է որպես ռադիոհաղորդումների պրոդյուսեր եւ համագործակցում է BBC-ի եւ National Public Radio-ի հետ: Ինչ վերաբերում է Ադինային, ապա նա աշխատում է ոչ կառավարական կազմակերպությունում եւ ինտենսիվորեն վրացերեն է ուսումնասիրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ