News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ՊՆ-ում բուժծառայության գերակա խնդիրը զինծառայողների առողջության պահպանումն է, սանիտարահիգիենիկ իրավիճակի կարգավորումը եւ մարտական դիրքերում եւ զորանոցներում: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում նշել է ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, վերջին տարիներին իրենք ավելի շատ ուշադրություն են դարձնում առողջական խնդիրների կանխարգելիչ աշխատանքներին. «Վերջին տարիներին պատվաստումների ծրագրում պարտադիր ավելացրել ենք նաեւ գրիպի պատվաստումը, որի արդյունքում ունենք դրական արդյունքներ: Այսինքն բուժումից անցել ենք որոշ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանն ու կառավարմանը: Վերջին ժամանակներին սեզոնային գրիպի բռնկումների ժամանակ ավելի քիչ բարդություններ ունենք եւ դրանք նվազագույնի են հասնում»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, որ հաճախ առողջական խնդիրներ երիտասարդներ հայտնվում են բանակում, ավելին, դիրքերում, նա արձագանքեց. «Արդեն սկսած հավաքակայանից գործում է մեր բժշկական հանձնաժողովը, որն առաջին օրվանից ուսումնասիրում է զինծառայողների անձնական գործերը: Բացի դրանից արտաքին զննում են կատարում, հարկ եղած դեպքում՝ առանձնացնում են այն դեպքերը, որոնք սուր են: Այս օրերին արդեն մի քանի դեպք գրանցվել է. սուր աղիքային դեպք կարող է լինել, կամ ջերմության բարձրացման դեպքեր, որոնք անպայման հետազոտվում են Կենտրոնական զինվորական հոսպիտալում, անհրաժեշտության դեպքում՝ բուժվում են, որից հետո ուղարկվում են զորամասեր»:

Նա կոչ արեց իրենց հանձնաժողովի աշխատանքը չշփոթել փորձաքննության հետ. «Այսինքն մենք այստեղ փորձաքննությունից հետո ստեղծված իրավիճակն ենք քննում: Այնուհետեւ ուղարկում են ըստ ծառայության վայրերի: Ամբողջ ծառայության ընթացքում զինվորները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Կանխարգելիչ միջոցառումներից բացի, նաեւ ծնողների ահազանգերից, բողոքների հիման վրա իրականացնում ենք տվյալ զինծառայողների առողջության հետազոտություններ, հարկ եղած դեպքում՝ նաեւ բուժում:

Առաջնային բուժօգնությունը կազմակերպվում է զորամասի բուժկետում եւ մինչեւ 7 օր կարող ենք  բուժումն իրականացնել այդ բուժկետերում: Եթե վիճակի վատացում է գնում կամ կասկածներ է լինում, որ վիճակը կարող է վատանալ, տեղափոխվում է կայազորային հոսպիտակ, այնուհետեւ եթե կարիքը կա՝ կենկտորանական զինվորական հոսպիտալ»:

Դիտարկմանը, որ բուժօգնության դիմող զինծառայողներին բոլորին նույն դեղամիջոցն են տալիս, Հովհաննիսյանը նկատեց, որ շատ հաճախ դրանք ստուգված տեղեկություններ չեն. «Ամեն ինչ արվում է, որ մեր զինծառայողները իրենց ծառայությունը կատարեն պատշաճ»:

Հարցին՝ համոզվա՞ծ է, որ զինծառայությունից ազատման ենթակա հիվանդություններից որեւէ մեկով հիվանդ զորակոչիկներ չի հայտնվի բանակում, Գայանե Հովհաննիսյանն արձագանքեց. «Իհարկե համոզված եմ, արդեն փորձաքննված են գալիս, իսկ մեր հանձնաժողովը ֆիլտրի դեր է կատարում:

Կառավարության որոշումով փորձաքննության կարգը փոխվել է, դրական կողմերից մեկն էլ այն է, որ փորձաքննությունից հետո թերթիկում նշվելու է սահմանափակումները: Այսինքն զինծառայողը տեղյակ է լինելու, թե ինչ խնդիր ունի եւ ինչ սահմանափակում է իրեն սպասվում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ