News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայում Tesla ընկերության ավտոմեքենան ձախողել է արտակարգ ավտոարգելակման թեսթը: Այս մասին հայտնել է Electrek պորտալը, որը մասնագիտացած է էլեկտրական ավտոմքենաների եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների մասով:

Ըստ պորտալի՝ փորձարկումն անցկացվել է Լյուքսեմբուրգում ավտոմեքենաների թեսթավորման եւ ստանդարտացման համար պատասխանատու տեղական գերատեսչություններից մեկի կողմից: Մասնագետները ստուգել են Tesla Model S-ի եւ Volvo շվեդական ընկերության S90 սեդանի արգելակման ուղին: Վերջին ավտոմեքենան հաջողությամբ անցել է թեսթը, սակայն Model S-ը նույն պայմաններում չի կարողացել լիարժեք արգելակել բուտաֆորական պատին մոտ 30 կմ/ժ արագությամբ բախվելուց առաջ:

Tesla- ի ներկայացուցիչը պորտալի հետ զրույցում հաստատել է, որը ընկերությունը տեղյակ է եվրոպական թեսթի արդյունքների մասին: Ընդ որում, նա կասկածի տակ է դրել դրանց օբյեկտիվությունն ու հուսալիությունը: Ինչպես նշել են Tesla-ում, փորձարկումն իրականացրած գերատեսչությունը հրաժարվել է ընկերությանը  հաշվետվություն ներկայացնել թեսթի անցկացման պայմանների մասին, ինչի կապակցությամբ ավտոարտադրողը «չի կարող հաստատել, որ փորձարկումն իսկապես ճշգրիտ է անցկացվել»: Ընդ որում, ընկերությունում խոստացել են ինքնուրույն իրականացնել անհրաժեշտ ստուգումները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ