News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ ճիշտ չէ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն բանակ ճանապարհելու մասին։

«Հազարավոր տղաներ են մեկնում ծառայության, ինչի՞ համար է այսպիսի ուշադրությունը մեկ անձի նկատմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն ճանապարհելը շատ գովելի է, սակայն այսքան ուշադրությունը ճիշտ չէ»,–շեշտեց նա։

Նախարարը չբացառեց, որ ուշադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում պաշտոնյաների որդիները չէին մեկնում ծառայության. «Բայց ամեն ինչում կա չափ»։

Տոնոյանը հայտնեց, որ իր որդին էլ է մի քանի օր անց մեկնելու ծառայության, բայց թույլ չի տա այդպիսի ուշադրություն։ «Հավատացեք, թույլ չեմ տա»,–ընդգծեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ