News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի գործի հետ կապված միտումնավոր բաց են թողնվում Սահմանադրության այն դրույթները, որոնք օրինականություն են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի գործողություններին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանին որպես վկա հարցաքննելուն:

Դիտարկմանը, թե կան ձայնագրություններ, որտեղ գործով մեղադրյալ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հայրապետյանն ասում է, որ գործել է գերագույն գլխավոր հրամանատարի՝ Ռոբերտ Քոչարյանի ցուցումով, Վիկտոր Սողոմոնյանն արձագանքեց. «Ստացվում է որ սահմանադրական կարգ է եղել, որի կրող է եղել հաղթած ընդդիմությունը, որը չի հաստատվում ոչ ԿԸՀ որոշումներով, ոչ ՍԴ որոշումներով: ՊՆ-ն էլ այդ կարգը նոր սահմանադրական ինստիտուտ ստեղծելով տապալել է: Սա ծաղր է օրենքի նկատմամբ: Իմ գործընկերներից մեկը շատ լավ արտահայտվեց՝ ասելով՝ չեմ հավատում, որ այդ եզրակացությունը գրել է իրավաբան: Ես էլ չեմ հավատում»:

Պնդմանը, թե Սահմանադրությունն արգելում է բանակն ու զինված ուժերն օգտագործել քաղաքականության մեջ, ինչն արվել է ըստ ՀՔԾ-ի, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Սահմանադրությունը ամեն մեկը կարդում այնպես, տեսնում է այն, ինչն ուզում է տեսնել: Խնդրում եմ՝ ուշադիր կարդացեք Սահմանադրությունը, զինված ուժերի հատվածը, նախագահի լիազորությունները: Ուշադիր համադրեք այսպես կոչված փաստահավաք խմբի փաստերի հետ եւ կտեսնեք, որ ակնհայտ փաստեր ուղղակի անտեսված են: Պարզապես հարմարեցում է տեղի ունեցել այն քաղաքական նպատակների, որ Փաստահավաք խումբը հետապնդել է: Իսկ այդպիսի նպատակներն ակնհայտ են, դրանց գոյությունը, ինձ թվում է՝ քննարկումից դուրս է:

Եթե մենք խոսում ենք օրենքների դաշտում, խոսում ենք Սահմանադրության պահպանման մասին, ապա որեւէ խնդիր չկա: Չկա այնպիսի հարց, որը կստիպի մեզ անհանգստանալ:

Բայց եթե մենք որոշում ենք, թե ով է ժողովրդի թշնամին, եկեք այդպես որոշենք, էլ ինչի՞ ենք տանջվում: Եկեք ասենք, որ մենք որոշում ենք, որ սա ժողովրդի թշնամի է, եկեք դատենք: Այդ ժամանակ պրոբլեմ ունենք բոլորս»:

Հարցին, թե դուք խոսե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի հետ եւ նա ասել է, որ որեւէ բանում մեղավոր չէ՞, նրա գրասենյակի ղեկավարն ասաց, որ խոսել է Քոչարյանի հետ. «Ես վստահ եմ մի բանում, այն ժամանակ, երբ փաստերը կպարզվեն եւ ոչ միայն այս գործով, շատ այլ հարցերով, որոնք կապված են, օրինակ, առասպելական ունեցվածքների հետ, ասենք վերջերս տեսնում եմ, հոկտեմբերի 27-ի գործերի հետ, հանրությունը մեծ զարմանք է ապրելու: Պարզվում է ՝ տարիներ շարունակ ուղղակի վայրահաչոց է եղել մի թեմայով, որի հետ նախագահ Քոչարյանը որեւէ առնչություն չի ունեցել»:

Ճշտող հարցին, թե դուք հերքո՞ւմ եք, որ բանակն օգտագործվել է քաղաքական գործընթացներում., նա արձագանքեց. «Ես կարող եմ հերքել որպես գրասենյակի ղեկավար, բայց ցանկացած իրավաբան, որը կկարդա Սահմանադրությունը, կհամադրի օրենքները, կկարդա առանց քաղաքական պատվերի…»:

Ինչ վերաբերում է նրան, որ գոյություն է ունեցել ՊՆ-ի 0038 հույժ գաղտնի հրամանը, Երեւանի կայազորում կառույցներ են ստեղծվել, որոնց միջոցով իրականացվել են գործողությունները մարտի 1-ին, ապահովելով զինված ուժերի ներգրավվածությունը խաղաղ ցուցարարներին ճնշելու գործում, Սողոմոնյանը նշեց. «Ուշադրությամբ կարդացեք Գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, նրա հրամանագիրը, պաշտպանության նախարարի «0038» հրամանը եւ եզրակացությունները կանեք առանց ինձ: Ես իրավաբան չեմ, որ ձեզ բացատրություններ տամ: Կան իրավաբաններ, որոնք դա հաճույքով կբացատրեն եւ կպարզվի, որ դա բավական պարզ խնդիր է: Ուղղակի փաստահավաք խումբը եւ բոլոր մնացածները ուղղորդվում են փաստահավաք խմբի աշխատանքով, ուղղակի 1-2 բառ բաց են թողնում Սահմանադրությունից, որոնք օրինականության են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի գործողություններին: Սահմանադրության այդ դրույթները միտումնավոր բաց են թողնվում:

Սեդա Սաֆարյանը «Տեսակետների խաչմերուկի» հաղորդմանը բացեիբաց հայտարարեց, որ ինքն ու Անդրանիկ Քոչարյանը գնացել են ՀՔԾ եւ ցույց են տվել դեպի Ռոբերտ Քոչարյան տանող ճանապարհը: Եթե դուք սա համարում եք օբյեկտիվ եւ ապաքաղաքականացված, ուրեմն մենք քաղաքականության մասին տարբեր պատկերացում ունենք»:

Իսկ պնդմանը, թե կան կադրեր, որ բանակի ներկայացուցիչներ են եղել ներգրավված, նա նշեց. «Այո, ես ձեզ ավելին ասեմ, դուք չէիք կարող դա չտեսնել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ իրավիճակի մասին հրամանագիրը հստակ սահմանում է, որ այդ ռեժիմի իրականացումը դրվում է ոստիկանության եւ ՀՀ ՊՆ-ի վրա»:

Դիտարկմանը, որ արտակարգ դրության ժամանակ զինված ուժերը չեն կարող ներգրավվել, պետք է ռազմական դրություն լինի եւ երեք նախապայման, որ ներգրարվվեն, նա ասաց. «Դա Սահմանադրության հատվածական ընթերցում է: Մենք կարող ենք Սահմանադրությունը միասին կարդալ եւ ես կարող եմ այդ հոդվածները  ցույց տալ, եւ ես հորդորում եմ բոլորին ուշադիր կարդալ՝ նախագահն ինչ լիազորություններ ունի, երբ է կարողանում օգտագործել զինված ուժերը, արտակարգ իրավիճակ երբ է հայտարարում եւ ինչին են ծառայում զինված ուժերը Հայաստանում ըստ 2005 թ Սահմանադրության: Եթե կարդաք, կտեսնեք, որ Ռոբերտ Քոչարյանի բոլոր գործողությունները եղել են բացարձակ հիմնավորված: Ինչ վերաբերում է հրամանին, դա ՊՆ-ի ներքին հրաման է, եւ Սահմանադրությունը չի ասում, որ այդ հրամանը պետք է համաձայնեցվեր Ռոբերտ Քոչարյանի հետ: Այլ հարց է, որ այդ օրը եղել է խորհրդակցություն, որի մասին նախագահ Քոչարյանը ինքը կպատմի, ես կարծում եմ՝ հենց այսօր տրված մի հարցազրույցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ