News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է, որ իր իմացությամբ որեւէ պաշտոնյայի երեխա կարող է խուսափել զինվորական ծառայությունից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց նա՝ խոսելով իր պաշտոնավարման ժամանակ որեւէ պաշտոնյայի երեխայի ծառայությունից խուսափելու հնարավորության մասին»

«Բացառում եմ, որ իմ իմացությամբ որեւէ մեկը կխուսափի»,–շեշտեց նա։

Տոնոյանը նշեց, որ այն պաշտոնյաների երեխաները, որոնք արտոնյալ պայմաններում տարկետում են ստացել, նրանց գործերը ուսումնասիրվվում են. «Այդ ուղղությամբ որոշակի ստուգումներ են իրականացվում։ Եթե եղել են խախտումներ, օրենքի սահմաններում պետք է վերականգնվի նրանց ծառայության «իրավունքը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի որդին մեկնում է պարտադիր զինծառայության: Մինչ այդ նա ցանկություն էր հայտնել ծառայությունն անցկացնել Արցախում:

Տպել
Ամենաշատ