News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք ոչ թե պլան ենք դրել, որ բանակում պետք է այսքան կոռուպցիա բացահայտվի, այլ կան ընթացակարգեր՝ քրեական, քրեադատավարական, ահազանգերի ստուգումների հետ կապված. ինչքան կբացահայտվի, կբացահայտվի, չի բացահայտվի, չի բացահայտվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ով այսօր բանակ է ճանապարհում որդուն՝ Աշոտ Փաշինյանին:

«Մեր ընդհանուր կանխավարկածն այն է, որ կոռուպցիա կա եւ մեծ ծավալների, այդ թվում՝ եւ՛ Զինված ուժերում, եւ ինչքան որ կա, այնքան կբացահայտվի։

Ես Ազգային անվտանգության ծառայության առաջ խնդիր չեմ դրել՝ գնացեք խոշոր բացահայտում արեք, ես ասում եմ, որ պետք է լինի օրինականություն, Ալեքսանդր Սարգսյանի ընտանիքի առնչությամբ մարդկանց թվում է, թե  կառավարությունում ասել ենք՝ այսօր մենք բերման ենք ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին, եւ գնում են բերման ենթարկելու։ Եղել է քաղաքացի, որը դիմում է գրել ինձ, որ ես այսպիսի խնդրի առաջ եմ կանգնել, որ իմ ձեռքից այդ նկարները խլել են, ես մակագրել եմ ԱԱԾ: ԱԱԾ–ն հրավիրել է այդ մարդուն, նա հաղորդում է տվել հանցագործության մասին եւ գործին ընթացք է տրվել»,-ընդգծեց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին երկու անգամ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ու ազատ արձակել, Փաշինյանն ասաց. «Ասում են, վայ, բերման ենթարկեցին, ազատ արձակեցին,  դա ընդհակառակը պետք է վստահություն ներշնչի, որ եթե կոնկրետ գործով կան կոնկրետ ապացույցներ, իրացվում է, եթե չկան կոնկրետ ապացույցներ, չի իրացվում։ Մարդկանց ձերբակալելը ինքնանպատա՞կ է։

Կոնկրետ 2 դեպքով, շատ հիմնավոր պարագայով բերման են ենթարկվել, երբ ստուգվել են փաստերը, եւ այդ պահին ձերբակալելու որոշում կայացնելու օրինական հիմք չի եղել: Թող որեւէ մեկը չմտածի՝ ես զանգում, ասում եմ էս ինչին ձերբակալեք, էս ինչին բաց թողեք, մյուսին հետապնդել, ես մի խնդիր եմ դնում՝ բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսանոց օրինական, օրենքն է ասում ում բերման ենթարկեն եւ ում ազատեն»:

Հարցին՝ հնարավո՞ր են այդ գործողությունները հասնեն 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, նա հայտնեց. «Ցանկացած հետաքննություն, եթե հասնի Սերժ Սարգսյանին, կհասնի, եթե պետք լինի տուն, կհասնի,ամեն տեղ էլ կհասնի, բայց դա ոչ թե ես եմ որոշում, այլ փաստերը, ընթացակարգերը, օպերատիվ տեղեկություններն են որոշում: Ես կարող եմ երաշխավորել, որ ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա։ Իսկ նրանք, որոնք անձեռնմխելի են օրենքով, նրանց անձեռնխելիությունը հաղթահարելու եղանակներ նույնպես օրենքով մշակված են եւ այդպիսի դեպք մենք մեկ անգամ տեսել ենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ