News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 12
USD
485.32
EUR
572.14
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Այս տեղեկությունը հաստատեցին Երեւանի քաղաքապետարանի NEWS.am-ի աղբյուրները:

Նշենք, որ այսօր՝ հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի հետ, որտեղ տեղեկացրել է իր հրաժարականի մասին: Առաջիկայում քաղաքապետարանը հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ: Ըստ մեր աղբյուրի քանի որ հրաժարականին պետք է հաջորդի ընթացակարգ՝ կապված նոր քաղաքապետի ընտրության հետ, հրաժարականի մասին դեռեւս չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու վերջին նիստին Տարոն Մարգարյանը չէր մասնակցում: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել էր, որ պատճառն այն է, որ քաղաքապետն առողջական խնդիրներ ունի: Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, որ քաղաքապետը ժամանակ առ ժամանակ եկել է քաղաքապետարան, սակայն որեւէ հրապարակային միջոցառման նա չի մասնակցել, ինչպես լինում էր նախկինում:

Անգամ նշվում էր, որ հրաժարականի դիմումը Տարոն Մարգարյանը արդեն գրել է, սակայն դեռ չի որոշել, թե երբ այն ներկայացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել