News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ընդունել է Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հրաժարականը, հայտնում է Sky News-ը:

«Այսօր ցերեկը վարչապետն ընդունել է ԱԳ նախարարի պաշտոնից Բորիս Ջոնսոնի հրաժարականը: Առաջիկայում կհայտարարվի, թե այդ պաշտոնում ով է նրան փոխարինելու: Վարչապետը Բորիսին շնորհակալություն է հայտնել իր աշխատանքի համար»,- նշված է Դաունինգ Սթրիթի հայտարարության մեջ:

Նախօրեին երեկոյան հրաժարական էր ներկայացրել ԵՄ-ից դուրս գալու հարցերով Մեծ Բրիտանիայի նախարար Դեւիդ Դեւիսը: Նրան փոխարինել է Դոմինիկ Ռաաբը: Դեւիսը որոշել է հեռանալ՝ կապված Եվրամիությունից երկրի պաշտոնապես դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի տնտեսական  հարաբերությունների վերաբերյալ տարաձայնության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ