News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը որոշել են փակել Գազայի հատվածի հետ սահմանի միակ՝ «Կերեն Շալոմ» բեռնային անցակետը՝ որպես պատասխան քայլ պաղեստինյան ծովային անկլավի տարածքից հրեական պետության վրա շարունակվող հարձակումներին: Այս մասին երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նշվում է, որ բացառություններ կարվեն միայն մարդասիրական պարագաների, այդ թվում` սննդի եւ դեղերի համար, որոնցից յուրաքանչյուրը կհաստատվի պաղեստինյան տարածքներում իսրայելական կառավարության գործունեության համակարգողի կողմից»: «Գազայի հատվածից ապրանքի արտահանում կամ վաճառք չի իրականացվի»,- հավելել են զինվորականները:

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ «ՀԱՄԱՍ» շարժումը «պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածում եւ դրա հետեւանքների համար»: «ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածի բնակիչներին անդունդն է հրում, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի անել ամեն ինչ՝ Իսրայելի պետության անվտանգությունը պահպանելու համար»,- ընդգծել են զինվորականները: Բանակում նաեւ հավելել են, որ «Իսրայելն աշխատում է Գազայի հատվածում մի շարք առումներով մարդասիրական իրավիճակի բարելավման ուղղությամբ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ