News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված եվրոպա-իրանական առեւտրային բանկը մտադիր է Գերմանիայում իր հաշվից 300 միլիոն եվրո կանխիկ գումար դուրս հանել եւ տեղափոխել Թեհրան: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ավելի վաղ գործարքի մասին գրվել էր Bild թերթի կողմից, որի տվյալներով, սա Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ կանխիկացվող գումարն է: Ավանդը բացվել էր Բունդեսբանկում: Ինչպես սպասվում է, 300 միլիոն եվրոն Իրան կտեղափոխվի ինքնաթիռով:

Գերմանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս գործողությունների օրինականությունը ստուգվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսների նախարարության՝ BaFin-ի կողմից: «Իմ տեղեկությունների համաձայն՝ այս ձեւով [կանխիկ դրամի դուրս բերում] սա առաջին անգամ է տեղի ունենում»,- ասել նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ