News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Արիկ Մելիքյանի անվան օդային ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի ուսանողներն աշխատում է դրոնների մշակման վրա հետագա արտադրության համար: Ինչպես Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Երկրորդ ինժեներական ցուցահանդես-ֆորումի ընթացքում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց դրոնների ստեղծման վրա աշխատող ուսանողներից մեկը՝ Ներսեր Ներսիսյանը, դրոնը պատրաստ կլինի 2018 թվականի ամռանը կամ աշնանը:

«Լաբորատորիայի փորձարկման հարթակում, որը շրջափակված է մետաղական ցանցով, 20 հատուկ օպտիկական տեսախցիկ է տեղադրված, որոնք հնարավորություն են տալիս ֆիքսել անօդաչու թռչող սարքի դիրքերը, արագությունը եւ թեքությունը: Մեր լաբորատորիայի առավելությունն այն է, որ նման պայմաններում հնարավոր է արագ պարզել, թե որքանով է դրոնը ունակ կատարել իր առջեւ դրված խնդիրները՝ վերլուծելով ստացված 3D տվյալները»,- նշեց Ներսես Ներսիսյանը: Ըստ նրա՝ դրոնները կարելի է օգտագործվել տարբեր բնագավառներում՝ բանակում, տնտեսության մեջ, ինչպես նաեւ սիրողական նկարահանումների համար կայունացման սարք է մշակել: Դրոնի նախագծման, մշակման եւ թողարկման համար լաբորատորիան ուսումնասիրում է Parrot AR.Drone կվադրոկոպտերը:

ՀԱՊՀ-ում 2018 թվականի մարտին բացված օդային ռոբոտաշինության լաբորատորիան իր տեխնիկական հագեցվածությամբ լավագույններից մեկն է հետխորհրդային ողջ տարածքում տեխնիկական համալսարանների նման լաբորատորիաների շարքում: Դրա ստեղծման համար «Հայրենիք» հիմնադրամը 200 հազար դոլար է հատկացրել, իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ մոտ 40 միլիոն դրամ:

Այս փորձարկամն հարթակը մոդելավորվել է Իլինոյսի համալսարանի նույն ուղղվածության լաբորատորիայի օրինակով, որը ղեկավարում է մեր հայրենակից, պրոֆեսոր, հայտնի խորհրդային գիտնական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Արիկ Մելիքյանի ասպիրանտուհի Նաիրա Հովակիմյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ