News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եւ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորրան պայմանավորվել են ստեղծել երկկողմ հարաբերությունների հարցերով հանձնաժողով, հայտնում է Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մադրիդում քաղաքական գործիչների անձնական հանդիպման ժամանակ:

«Երկկողմ հանձնաժողովը կգումարվի այն ժամկետներում, որը մենք առաջիկայում կորոշենք»,-նշել է փոխվարչապետը։ Կալվոն նշել է, որ հանձնաժողովը կգլխավորի Իսպանիայի պետական կառավարման նախարար, կատալոնուհի Մերիչել Բատետը:

Սանչեսի եւ Տորրայի հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ