News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երկուշաբթի Քաբուլում նախագահ Աշրաֆ Գանիի հետ քննարկել է Աֆղանստանում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով 1tv հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով, պետքարտուղարը Գանիի հետ բանակցություններում եւս մեկ անգամ կրկնել է «Թալիբան» ծայրահեղական շարժման հետ խաղաղ բանակցությունների Վաշինգթոնի կոչը։ Պոմպեոն հաստատել է, որ ԱՄՆ-ն հանձնառու է Քաբուլի ղեկավարությամբ խաղաղ կարգավորմանը աջակցելուն, որի համաձայն թալիբները պետք է հրաժարվեն ահաբեկչությունից, խզեն կապերը «Ալ Քաիդայի» հետ եւ ընդունեն երկրի սահմանադրության սկզբունքները։

Աղֆանստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պոմպեոն, մեկնաբանելով Վաշինգթոնի միջնորդության կարեւորությունը կարգավորման գործում, նշել է․ «Մենք չենք կարող հակամարտությունը կարգավորել դրսից, դա պետք է անեն աֆղանները երկրի ներսում»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ