News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է աշխարհում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու գործում դրական առաջընթացի մասին, գրում է ՏԱՍՍ-ը: 

«Այն աշխատավորների մասնաբաժինը, որոնք չեն կարողանում իրենց ընտանիքը դուրս բերել ծայրահեղ աղքատությունից, զգալիորեն կրճատվել է»,- ասված է կայուն զարգացման նպատակների իրականացման ընթացքի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում, որը ներկայացվել է բարձր մակարդակով քաղաքական ֆորումի նիստում:

«2000 թվականին ծայրահեղ աղքատության շեմին գտնվող անձանց թիվը 27% էր, իսկ հիմա՝ ընդամենը 9%»,- ասված է փաստաթղթում:

«Աղքատության օջախներ են մնում գյուղական շրջաններում: Հենց այստեղ է ապրում ծայրահեղ աղքատ բնակչությունը»,- փաստել է Գուտերեշը: Նրա կարծիքով՝ աղքատությունը հաղթահարելու գործում «պետք է օգնի սոցիալական պաշտպանության ինստիտուտների զարգացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ