News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայի Միյակո արշիպելագի Միյակոձիմա քաղաքի ամբողջ բնակչությունը (55 հազար մարդուց ավելի) տարհանվելու հրահանգ է ստացել՝ կապված մոտեցող «Մարիա» թայֆունի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թայֆունն ընդհուպ մոտեցել է նաեւ նույն պրեֆեկտուրայի Սակիսիմա հարավային կղզեխմբին:

Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմում է 935 հեկտոպասկել: Կենտրոնում քամու արագությունը հասնում է վայրկյանում 50 մետրի, ուժգնացման ժամանակ՝ մինչեւ վայրկյանում 70 մետրի:

Մոտեցող թայֆունի հետ կապված Ուրումա եւ Նահա քաղաքներում համապատասխանաբար գրանցվել է վայրկյանում 29,7 եւ 28,5 մետր քամու արագություն: Սպասվում են մինչեւ 12 մետր բարձրությամբ ալիքներ: Մինչեւ չորեքշաբթի մեկ օրում սպասվում է մինչեւ 350 մմ տեղումներ:

Օդերեւութաբանները կոչ են անում նախօրոք ձեռնարկել անվտանգության միջոցառումներ, ծովին չմոտենալ եւ առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ