News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի լիազորությունները դադարեցված չեն, իրականացվում է ծառայողական քննություն։ Այս մասին այսօր՝  հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Նրա լիազորությունները դադարեցված չեն, քրեական գործ չկա հարուցված, կա ծառայողական քննություն։ Որոշակի գործողությունների,  չճշտված տեղեկությունները ճշտելու նպատակով իրականացվում է ծառայողական քննություն»,–հայտնեց նա։

Դիտարկմանը, թե, ըստ լուրերի, Կարեն Կարապետյանը աշխատել է իր ընկերության օգտին՝ դուրս մղելով մրցակից ընկերություններին, Անանյանը նշեց. «Ամեն ինչ կարող եք ասել, մարդկային երեւակայությունը չափ ու սահման չունի, բայց ես չեմ կարող բացահայտել տեղեկությունը, որը  ծառայողական քննության առարկա է»։

ՊԵԿ նախագահը պնդեց՝ Կարեն Կարապետյանը որպես օպերատիվ հետախուզության վարչության պետ բարձր պրոֆեսիոնալ է, սակայն «որոշակի վարքագիծ այսօր դիտարկում ենք՝ արդյոք տեղի է ունեցե՞լ, թե՞ ոչ»։

Նա հայտնեց, որ իր հրամանով է ծառայողական քննությունն իրակնացվում։

«Ըստ էության նա աշխատում է, ունի 4 տեղակալներ, որոնք միջոցով իրականացվում է հիմնական աշխատանքը Ծառայողական քննության առարկան վարչության գործունեությունն է, որը ղեկավարում է Կարեն Կարապետյանը»,–եզրափակեց Անանյանը։

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը իրեն պատկանող «Պլենիում» ՍՊԸ-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծել՝ մրցակից ընկերություններին դուրս մղելով շուկայից։

Հավելենք, որ Կարեն Կարապետյանը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է։ Նա նախկինում զբաղեցրել է Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ 2018 թվականի հունիսին նշանակվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ