News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 10-իցԵրեւան քաղաքի Բագրեւանդի փողոցի եւ դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Բագրեւանդի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում, հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի եւս մեկ՝ 2-րդ երթեւեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը եւ ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին, իսկ Ձորաղբյուրի ճանապարհի վրա 1-ին գոտին կառանձնացվի միայն դեպի աջ երթեւեկելու համար:

Հետիոտնային երթեւեկության բարելավման նպատակով վերոնշյալ խաչմերուկում կկազմակերպվի նաեւ արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում:

Տպել
Ամենաշատ