News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Էրեբունի» ռուսական ավիացիոն ավիաբազան համալրվել է չորրորդ սերնդի երկու բազմանպատակային թեթեւ ճակատային «ՄիԳ-29» կործանիչներով: Այս մասին տեղեկացնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Արդիականացումից հետո ռուսական ավիաբազային թողնված «ՄիԳ-29» օդանավերը թույլ են տալիս օդային սահմանները հուսալիորեն պաշտպանել ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում եւ կանոնավոր կերպով ուսումնական թռիչքներ կատարել միավորման մարտական պատրաստության նորմատիվային ծրագրերով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միավորման ինժեներատեխնիկական կազմը մեկ ամսվա ընթացքում կկատարի օդանավերի հավաքումը եւ դրանք շարք մտցնելը, որից հետո օդանավակայանում կհատկացվեն հատուկ սարքավորված կայանատեղիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ