News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաճախ, կամ ավելի ճիշտ դեպքերի մեծամասնությունում մշակութային գործիչներն ավելին կարող են անել, քան դիվանագետները, քանի որ նրանց է տրված ազատ մտքի արտահայտման հնարավորությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին կայացած Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աշխատարանի բացման ժամանակ ասել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Նա կոչ արեց շարունակել ֆինանսավորել ծրագիրը եւ հնարավորություն ստեղծել երկու երկրների միջեւ հարաբերությունների լավացման, ինչպես նաեւ կինոյում հայ եւ թուրք ստեղծագործողներին մրցակցության հավասար պայմաններ ստեղծելու համար:

Բացման ելույթով հանդես եկավ նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, կինոպլատֆորմի ղեկավար Չիդեմ Մաթերը՝ Թուրքիայից եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը: 

Պարոն Սվիտալսկին նշեց, որ իր ներկայությամբ ցանկանում է ընդգծել ծրագրի կարեւորությունը Եվրամիության համար եւ հայտնեց, որ ԵՄ-ն եւ Շվեդիան պատրաստ են ավելի ակտիվորեն ֆինանսապես աջակցել ծրագրի իրականացմանը եւ հայ-թուրքական համատեղ ֆիլմերի արտադրությանը:

Այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աշխատարանին մասնակցության համար ներկայացվել է 20 հայտ, որոնցից միջազգային ժյուրին ընտրել է 8 նախագիծ: Լավագույն նախագիծը կստանա 7000 եվրոյի չափով պարգեւատրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ