News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարությունը կնախաձեռնի Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետեւ կանցկացվի մարզի մակարդակով, եւ որոշակի ժամանակահատվածում ՀՀ–ն կմիանա այն երկրներին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի»։

Նա նշեց, որ պլաստիկին այլընտրանք կառաջարկվի։ «Համայնքում, որտեղ միջոցառումներ կանենք, կտորե տոպրակներ կբաժանենք, պլաստիկ շշերի վերամշակում կանցկացնենք»։

Նա հավելեց, որ այդ ծրագրի իրականացման համար ֆինանսավորում կա. «Ֆինանսավորում ունենք միջազգային գործընկերներից, բյուջեից ոչ մի փող չենք վերցնելու»։

Նշենք, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկը արգելված է աշխարհի շատ երկրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ