News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Տարկետման հետ կապված՝ երիտասարդների բողոքները քննվել են, տրվել են պատասխաններ: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք ուսանողների տարկետման իրավունքների հետ կապված բողոքները նորից քննել ենք, ըստ էության, դրանք հիմնականում հարցազրույցից են: Հարցազրույցը միշտ խնդրահարույց է լինում, որովհետեւ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Տարկետման իրավունքի հստակ չափանիշներ են դրված, բոլոր հարցերը մանրամասն քննարկվել են եւ տրվել են պատասխաններ»,- հայտնեց նախարարը:

Դիտարկմանը, թե տարկետման իրավունք ունեցող երիտասարդներից շատերի կողմից բողոքներ են հնչել, որ իրենց զրկել են տարկետման իրավունքից, մասնավորապես, բողոքները կապված են եղել քննող հանձնաժողովի հետ, նախարարը նշեց. «Այնքան ներկայացուցչական է եղել հանձնաժողովը, այնքան տարբեր եւ վստահելի մարդիկ են այնտեղ եղել, որ որեւէ կողմնակալություն չէր կարող լինել: Նախարարությունն այստեղ, ըստ էության, միամտություն չի էլ ունեցել: Եղել են մասնագետներ բոլոր ուղղություններով, լավագույնս է աշխատել այդ հանձնաժողովը: Արվել է առավելագույնը եւ կարծում եմ՝ լավագույնս է աշխատել հանձնաժողովը: Ընթացք տրվել է, իրենց հարցազրույցները եւս մեկ անգամ նայել են: Հարցազրույցի 140 մասնակիցներից 128-ն անցել է, այդտեղ որեւէ կողմնակալության բան չէր կարող լինել»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ