News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դատախազությունը դիմում է ստացել հայտնի հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների կեղծման մասին: Ինչպես NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, այս տարվա հունիսին ՀՀ մշակույթի նախարարությունը դիմում էր ստացել Մարտիրոս Սարյանի թոռնուհու՝ Ռուզան Սարյանի կողմից, ըստ որի «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված նկարչի կտավների փորձաքննության դրական եզրակացությունն իրականությանը չի համապատասխանում: Բացի այդ, դիմումում նշվում էր նաեւ Ռուզան Սարյանի ստորագրության կեղծման փաստի մասին:

Ըստ Մակունցի՝ ինչ-որ գործարքի կապակցությամբ Սարյանի նկարների փորձաքննության համար ՊՈԱԿ-ին դիմել էր ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը: Նա նույն խնդրանքով դիմել էր նաեւ Ռուզան Սարյանին, ով զբաղեցնում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը: Մակունցը տեղեկացրել է, որ նախարարությունը նկարչի թոռնուհու հայտարարությունն ուղարկել է դատախազություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ