News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ հերթական անգամ ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել մեծացնել պաշտպանական ծախսերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ վճարեն, ԱՄՆ-ն պետք է ավելի քիչ վճարի: Շատ անարդարացի է»,- նշել է Թրամփն իր Twitter-ում:

Թրամփը կմասնակցի Բրյուսելում հուլիսի 11-12-ին տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին:

«Պատրաստվում եմ Եվրոպա ուղեւորությանը: Առաջին հանդիպմանը ՆԱՏՕ-ում: ԱՄՆ-ն չափից ավելի շատ է ծախսում, քան ցանկացած այլ երկիր, որ նրանց պաշտպանի: Սա անարդարացի է ամերիկացի հարկատուների նկատմամբ: Դրանից բացի, մենք 151 մլրդ դոլար կորցնում ենք Եվրամիության հետ առեւտրի մեջ: ԵՄ երկրները մեզնից մեծ մաքսատուրքեր են պահում»,- նշել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:

Թրամփը քանիցս դաշինքի գործընկերներին կոչ է արել կատարել Բուխարեստում ձեռք բերած համաձայնությունները պաշտպանական ծախսերը մինչեւ ՀՆԱ 2 տոկոս բարձրացնելու մասին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կկրճատի ԱՄՆ մասնակցությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության ապահովման ընդհանուր ծրագրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ