News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 10-ին Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ նվիրակին՝ ԱԳՆ ղեկավարը հաջողություններ մաղթեց արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին իր կարեւոր առաքելության մեջ։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ առկա է հայ-վատիկանյան հարուստ օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձեւաչափում, դինամիկ եւ հետեւողական երկխոսություն, եւ Հայաստանը հաստատակամ է շարունակելու այդ համագործակցության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը պատրաստակամություն հայտնեց իր պաշտոնավարման ընթացքում քայլեր ձեռնարկել փոխադարձ հարգանքի եւ բարեկամության վրա հիմնված երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:

Զոհրաբ Մնացականյանը եւ Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Զրուցակիցները համակարծիք էին, որ միջմշակութային համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարեւոր բաղադրիչ է, եւ մտքեր փոխանակեցին այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը կարեւորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում երկկողմ կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news