News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն իրավիճակը, որն այսօր առկա է մեր հասարակության մեջ, երկար շարունակվել չի կարող, եւ, լոզունգների փոխարեն` պետք է գործնական քայերի գնալ:

Այս մասին «Արցախպրես»-ի  հետ զրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Ինչպես մարտադաշտում, այնպես էլ քաղաքական դաշտում, խնդիրը պետք է հստակ լինի, այլապես պարտությունն անխուսափելի է: Հենց այս գիտակցումով թե՛ ի պաշտոնե եւ թե՛ որպես մեր երկրի մտահոգ քաղաքացի` նախաձեռնեցի հանդիպումների շարք խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ հանրային մեծ հարգանք ունեցող գործիչների հետ: Նրանց հետ քննարկելով իրավիճակից դուրս գալու ուղիները` եկանք այն եզրահանգման, որ պետք է ստեղծել հանրային հարթակ եւ մի սեղանի շուրջ փոփոխությունների կողմնակից բոլոր ուժերի, մտահոգ քաղաքացիների, խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայցուցիչների հետ քաղաքակիրթ պայմաններում քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները»,- ասել է Վ. Բալասանյանը՝ նշելով որ քննարկումների համար որպես ոչ պաշտոնական վայր ընտրվել է «Արմենիա» հյուրանոցի կոնֆերանս դահլիճը:

Խոսելով հանրային հարթակում կայացած երեք հանդիպումների արդյունքների մասին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ հիմնական քննարկումը անցկացվել է Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարի շուրջ, որը լիազորված կլինի հանրային խնդիրներին օպերատիվ արձագանքելու եւ դրանք իշխանությանը ներկայացնելու օրինական ուժով: Վ. Բալասանյանը նշեց, որ ուրախ է արձանագրել, որ բոլոր հանդիպումների ժամանակ մասնակիցները երկրի ներքին կայությունը առաջնային են համարել՝ որպես պայքարի միջոց դիտարկելով քաղաքակիրթ մեթոդները:

«Հուլիսի 9-ի հանդիպման ընթացքում քննարկվել է Հանրային խորհրդի կարգավիճակի երեք տարբերակ՝ Հանրապետության Նախագահին կից, օրենքով ամրագրված եւ հասարակական հիմունքներով գործող անկախ մարմին: Հաշվի առնելով, որ Խորհրդարանը ունի փորձագիտական ծառայություն՝ առաջարկել ենք նշված երեք տարբերակները ուսումնասիրել եւ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխանող նախագիծ մշակել»,- նշել է Վ. Բալասանյանը եւ ընդգծել, որ ձեւավորվել է նոր օրակարգ, որը համարժեք արձագանք է պահանջում:

Այն հարցին, թե արդյո ՞ք բոլորն են ընդունել հանրային հարթակի հանդիպումների հրավերը, Վ. Բալասանյանն ասաց, որ հրաժարվել են մասնակցել «Ազգային վերածունդ» ընդդիմադիր կուսակցությունը, «Արցախյան զարթոնք» եւ «Լույս Արցախին» շարժումների մասնակիցները՝ այն հիմնավորմամբ, որ դեմ են Նախագահ Սահակյանի պաշտոնավարմանը:

Վ. Բալասանյանը նշեց նաեւ, որ հանրային հարթակը բաց է, եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրավիճակի հետ կապված առաջարկներ ներկայացնել, կարող են մասնակցել այդ հանդիպումներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ