News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կա նոր իրավիճակ, որը ենթադրում է Երեւանի ավագանու նոր ընտրություններ: Այս մասին, ահյսօր՝ հուլիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով, Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու երկու տարբերակ կա. «Առաջին տարբերակով, երեք ամիս ավագանին նիստ չի անում եւ դրանից հետո ցրվում է, երկրորդ տարբերակն այն է, որ քաղաքապետի հրաժարականից հետո` երեք օրվա ընթացքում, արտահերթ նիստ է հրավիրվում, որը վարում է Կամո Արեյանը որպես առաջին տեղակալ, դրանից հետո 15 օրվա ընթացքում առաջադրումներ են լինում, եւ ընտրություններ են լինում նոր քաղաքապետի, եթե քաղաքապետի մեկ թեկնածու է լինում, ապա 27 ձայնով ընտրվում է, եթե 2 թեկնածու եւ ավելի է լինում, ապա պարզ մեծամասնությամբ է ընտրվում, բայց ես ենթադրում եմ, որ այդ թեկնածուները կա՛մ չեն լինի, կա՛մ չեն ընտրվի: Դրանից,  մոտավորապես, 65 օր հետո մենք կունենանք Երեւան քաղաքի նոր ավագանու ընտրություններ»:

«Ելք» խմբակցության պատգամավորը տեղեկացրեց, որ ո'չ «Ելք» դաշինքը, ո'չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն քննարկել թեկնածու ունենալու հարցը: «Երբ կքննարկենք, կտեղեկացնենք: ՔՊ թիմի յուրաքանչյուր անդամ հաջողությամբ կարող է իրականացնել այդ լիազորությունները»:

Հարցին, թե նոր ընտրությունների դեպքում՝ ինքը կառաջադրվի՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հիմա սխալ է այդ մասին խոսելը. «Այն ժամանակ, երբ ես դրա մասին խոսում էի, ավագանու անդամ էի եւ փորձում էի այդ ստեղծված իրավիճակում, քաղաքական թիմի հետ համաձայնություն ունենալով, իրավիճակին լուծում տալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ