News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Դաշինքի գագաթնաժողովի նախաշեմին դադարեցնել կշտամբել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ռազմական ծախսերի մակարդակի համար, փոխանցում է Reuters-ը:

Նախքան Բրյուսել ուղեւորվելը, Թրամփը դարձյալ կշտամբել է ՆԱՏՕ-ի անդամներին, որ նրանք բավականաչափ հատկացումներ չեն կատարում պաշտպանությանը:

«Թանկագին Ամերիկա, գնահատեք ձեր դաշնակիցներին, չէ՞ որ նրանք այնքան էլ շատ չեն»,- ասել է Տուսկը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջեւ ընդլայնված համագործակցության մասին հայտարարությունը ստորագրելուց հետո:

«Թանկագին նախագահ Թրամփ, Ամերիկան չունի եւ չի  ունենա ավելի լավ դաշնակից, քան Եվրոպան է,- ասել է Տուսկը: - Այսօր եվրոպացիները (հավաքական կերպով) պաշտպանության համար ավելի շատ են ծախսում, քան Ռուսաստանը, եւ գրեթե նույնքան, որքան Չինաստանը»: Նրա խոսքով՝ այս միջոցները ծախսվում են ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական անվտանգության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ