News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի գործի շրջանակներում 4 օր շարունակ հարցաքննել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Haaretz-ը:

Պարբերականի տվյալներով՝ Նեթանյահուն հարցաքննվել է տասներորդ անգամ: Փետրվարին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ իրավապահ մարմիններն ապացույցներ են գտել Նեթանյահուի կողմից կաշառակերության վերաբերյալ:

Թերթում նաեւ նշել են, որ վարչապետի տիկնոջ՝ Սառա Նեթանյահուի դատավարությունը հետաձգվել է մինչեւ հոկտեմբեր: Նա կասկածվում է պետական բյուջեից ռեստորանից պատվերների եւ ամուսնու նստավայրի համար սննդի ծառայությունների մատուցման նպատակով 100 հազար դոլար ծախսելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ