News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ իր՝ Պարսից ծոցի դաշնակից երկրները ցանկանում են ցույց տալ Իրանին, որ նրա քայլերը ծանր հետեւանքներ կունենան: ԱՄԷ կատարած այցի ընթացքում այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ հիմնական հարցը, որի վրա այսօր կենտրոնացած են Միացյալ Նահանգները, Իրանի համար ֆինանսական հնարավորությունների արգելափակումն է, որպեսզի այն չշարունակի իր «վատ պահվածքը»: «Այդպես, սա պատժամիջոցների լայն շրջանակ է, որն ուղղված է ոչ թե Իրանի ժողովրդի դեմ, այլ նրան, որպեսզի համոզել իրանական ռեժիմին, որ իր վարքն անընդունելի է եւ ծանր հետեւանքներ կունենա»:

Իրանը «պետք է իմանա, որ Ամերիկան ձգտում է բաց պահել ծովային ուղիները՝ պահպանելով նավթի տարանցումն ամբողջ աշխարհի համար»,- ասել է Պոմպեոն,- «Սա մի պարտավորություն է, որը մենք ունեցել ենք տասնամյակներ շարունակ: Մենք շարունակում ենք կատարել այդ պարտավորությունը»:

Հիշեցնենք, որ Իրանում սպառնացել են փակել Հորմուզի նեղուցը, որով անցնում է աշխարհի նավթի մատակարարումների մեկ երրորդը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ