News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ–ն ու Եվրամիությունը մտադիր են ընդլայնել համատեղ գործունեությունը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ստորագրել են համապատասխան հռչակագիր, փոխանցում է DW–ն։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ–ի եւ ՆԱՏՕ–ի գործընկերությունը անվտանգության եւ առողջ բանականության հարց է։ Եվրահանձնաժողովի ղեկավարը շեշտել է միանման արժեքները եւ ազատությանն ու ժողովրդավարությանը միանման հանձնառությունը։

Միաժամանակ, Յունկերը պնդում է իրար լրացնելու սկզբունքի շուրջ. «Մենք ունենք տարբեր ուժեղ կողմեր, որոնք օգտագործում ենք իրար օգնելու համար»,–հայտարարել է Յունկերը։

Կողմերը մտադիր են աշխատել 74 համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ, որոնց թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելը, կիբերանվտանգության, պաշտպանության եւ գիտական ուսումնասիրությունների հարցերը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ