News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հուլիսի 9-ին՝ ժամը 16.25-ին, Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացի, 1997 թ. ծնված Արաբզոն Բ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 20.30-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով Գյումրի ժամանելուց հետո «Շիրակ» օդանավակայանում «Օպել» տաքսի ավտոմեքենայի վարորդին խնդրել է իրեն տեղափոխել մոտակա հյուրանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը տեղափոխելու եւ հյուրանոցի մեկ օրվա գիշերակացի համար իրենից պահանջել եւ ստացել է 100 ԱՄՆ դոլար ու 10.000 դրամ, որից հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, հուլիսի 9-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, նշված տաքսու վարորդը Թբիլիսի ճանապարհելու համար իրենից վերցրել է 30.000 դրամ եւ, Գյումրիի ավտոկայանում մատնացույց անելով Թբիլիսի մեկնող ավտոմեքենան, հեռացել, ինչից հետո Արաբզոն Բ.-ն պարզել է, որ Գյումրիից Թբիլիսի ուղեւորափոխադրման վարձը 5.000 դրամ է:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 18.40-ին, «Շիրակ» օդանավակայանի դիմացից բաժին բերման է ենթարկել 1982 թ. ծնված Մեխակ Մ.-ն, որը խոստովանել է, որ նշված հացագործությունը կատարել է ինքը:

Գումարը մասամբ առգրավվել է:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ