News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Այդ մասին NEWS.am-ին տեցեկացրեցին ՊՆ լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին շրջանում ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում:

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` ընդգծելով նաև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը:

Դեսպան Սվիտալսկին ևս գոհունակությամբ նշել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության դինամիկ զարգացումը, որին զարկ է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» գործնական իրականացումը: Եվրամիության պատվիրակը նաև վստահեցրել է, որ կողմերի միջև առկա է արդյունավետ համագործակցության ընդլայնման և խորացման քաղաքական կամք և անհրաժեշտ ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև  ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ