News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայկական 5G տեխնոլոգիաները պահանջված են արտասահմանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է National Instruments AM ընկերության ինժեներ Հրայր Հովսեփյանը հուլիսի 7-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված Երկրորդ ինժեներական ցուցահանդես-ֆորումի ժամանակ։ Այս ցուցահանդեսին National Instruments AM ընկերությունը ներկայացրել է 5G համակարգի բազային կայանի նախատիպը եւ ընդունիչը, որը մշակվել է հայկական YEA Engineering ընկերության հետ համատեղ։

«Համակարգի բաղադրիչները ստանդարտ են, բայց նրա ամբողջ ճարտարապետությունը, ինչպես ծրագրային ապահովման մեծ մասը նախագծվել է Հայաստանում եւ ապահովում է տվյալների փոխանցումը մինչեւ 2,8 ԳԲ/Վ արագությամբ»,-նշել է Հրայր Հովսեփյանը։

Նրա խոսքով, նախորդ տարի ներկայացված National Instruments AM-ի եւ YEA Engineeringժի համատեղ մշակումը այս պահին սերտիֆիկացում է անցնում։

Հարցին՝ ե՞րբ Հայաստանում կապահովվի 5G ծածկույթը, National Instruments AM ընկերության ինժեներ նշել է, որ երբ օպերատորները դա ցանկանան։

Հարցին՝ որքանո՞վ են հայ մասնագետների կողմից նախագծված 5G տեխնոլոգիաները պահանջված արտասահմանում, նա պատասխանել է, որ մեկ ամսում ընկերությունը միջինում կատարում է 2-3 պատվեր։

«Հիմնականում պատվերները ստացվում են համալսարաններից, ինչպես նաեւ Ռումինիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Ամերիկայի օպերատորներից եւ արդյունաբերական ընկերություններից»,-եզրափակել է Հովսեփյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ