News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի Սարի թաղ շրջանի բնակիչները կոյուղաջրերի «իշխանության» տակ են հայտնվել։  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սարի թաղի 8-րդ շարքի երկրորդ շենքի 1/1 տան բնակչուհի Գրետա Գալստյանը պատմել է, որ ամբողջ «աղետը» սկսվեց այն բանից հետո, երբ մոտակա խանութի սեփականատերը որոշեց առեւտրային տարածքն ընդարձակել, որի համար սղոցեց կոյուղու խողովակը՝ կոյուղաջրերի խողովակը միացնելով ավելի փոքր տրամագծով խողովակին։

Արդյունքում կոյուղաջրերը ողողել են մոտակա տները։ Միաժամանակ, խանութի սեփականատերը, կնոջ խոսքով, քայլեր չի ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ։ Այս ֆոնին ոչ ոք չի փոխհատուցի շրջանի բնակիչներին պատճառված նյութական վնասը։

Մեկ ամիս շարունակ Սարի Թաղի բնակիչները փորձել են հասնել պատասխանատու մարմինների ուշադրությանը, բայց անօգուտ։ «Մեր երեխաները խաղում էին այդ պայմաններում, այդ կողտոտ ջրերը փողոցներում։ Մենք տանջվում էինք, եւ դրա հետ մեկտեղ ոչ մի պատասխան չէինք ստանում ո՛չ թաղամասի վարչակազմից, ո՛չ սանիատարահամաճարակային ծառայություններից, ո՛չ Առողջապահության նախարարությունից»,-նշում է Անահիտ Գզիրյանը՝ Սարի թաղի 5-րդ շարքի երկրորդ տան բնակչուհին։

Միայն 4 շաբաթ անց շրջանի բնակիչներին հաջողվել է հասնել նրան, որ լիազոր մարմինները զբաղվեն իրենց խնդրով․ «Միայն այսօր «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչները խոստացան հարցը լուծել 10 օրվա ընթացքում։ Բացի այդ, վերջապես սանիատարահամաճարակային ծառայություններից ջուր են վերցրել անալիզի համար»,-հայտնել է Սարի թաղի 5-րդ շարքի 9-րդ տան բնակչուհի Երազիկ Մխիթարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ