ՆԱՏՕ-ի յոթ անդամ երկրներ պարտավորվել են 2018 թվականին ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսը։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խոսքով, Բրիտանիան, Հունաստանը, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Լիտվան եւ Ռումինիան մտադիր են ավելացնել պաշտպանական ծախսերը, փոխանցում է AFP-ն:
Նրա խոսքով, ԱՄՆ-ի հետ մեկտեղ Դաշինքի ութ երկիր ստանձնել է այդպիսի պարտավորություն՝ 2014 թվականին երեք անդամի համեմատ։
ՆԱՏՕ-ի կանխատեսումների համաձայն, Լեհաստանի, Լիտվայի եւ Ռումինիայի ծախսերը փոքր-ինչ հետ են 2 տոկոսից, բայց Սթոլթենբերգի խոսքով, նրանք խոստացել են քայլեր ձեռնարկել անհրաժեշտ ցուցանիշին հասցնելու համար։