Nokia-ն եւ չինական China Mobile-ը 1 միլիարդ եվրո արժողությամբ գործարք են կնքել, հաղորդում է «ՌԲԿ»-ն: Մեկ տարի տեւողությամբ պայմանագրի շրջանակներում ֆիննական ընկերությունը կօգնի չինական գործընկերոջը անցնել հաջորդ սերնդի ցանցերին՝ շարունակելով կապի ծառայություններ մատուցել:
«Գործարքի համաձայն՝ Nokia-ն չինական China Mobile-ին հաջորդ սերնդի ցանցերի՝ ամպային տեխնոլոգիաների եւ մեքենայական կապի, համար իրենց դասում լավագույն համալիր տեխնոլոգիական լուծումներ կտրամադրի»,- նշվում է ֆիննական ընկերության հաղորդագրության մեջ:
Nokia-ն նաեւ ստացիոնար եւ շարժական ռադիոկապի ենթակառուցվածք, կապի օպտիկական գծեր եւ IP երթուղայնացման տեխնոլոգիաներ կտրամադրի, կկիսվի հաճախորդների հետ հաղորդակցության ոլորտում զարգացումներով ու խորհրդատվական ծառայություններ կտրամադրի:
Ընկերությունները մտադիր են նաեւ զարգացնել համագործակցությունը՝ նոր արտադրանքի եւ ծառայությունների զարգացման համար շուկաների համատեղ ուսումնասիրության նպատակով: