News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շվեյցարական UBS բանկը ստեղծել է իր գլխավոր տնտեսագետ Դանիել Քալթի թվային պատճենը, փոխանցում է HighTech-ը:

Թվային կլոնը կաշխատի UBS Companion արհեստական ինտելեկտի հիման վրա: Այն ֆինանսական խորհուրդներ կտա տարբեր դժվար իրավիճակների վերաբերյալ, ինչպես նաեւ կշփվի կարեւոր հաճախորդների հետ: Ընդ որում, արհեստական ինտելեկտը չի կարող դուրս գալ քննարկման նախանշված շրջանակներից, ուստի կներկայացնի միայն այն տվյալները, որոնք հասանելի են Դանիելի համար: Դա արվում է, որպեսի արհեստական ինտելեկտը որեւէ մեկին պատահաբար գաղտնի տվյալներ չհայտնի:

Ինժեներները 120 տեսախցիկ են օգտագործել, որոնք տեւական ժամանակ ֆիքսել են Քալթի շարժումները: Նեյրոնային ցանցը վերլուծել է նաեւ տնտեսագետի՝ հաճախորդների եւ գործընկերների հետ շփման ձեւը: Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ այժմ կրկնօրինակը բնօրինակից տարբերել գրեթե անհնար է: Հետագայում թվային տնտեսագետը կկարողանա ելույթ ունենալ բանկի՝ այլ քաղաքներում մասնաճյուղերի առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ