Մոտ 500 տարի առաջ գրած Մարտին Լյութերի նամակը, որում նա հրեաներին անվանում է «սատանայի մարմնացում», աճուրդի կդրվի, փոխանցում է AP-ն: Ակնկալվում է, որ 1-էջանոց նամակը Բոստոնի RR աճուրդում կվաճառվի նվազագույնը 300 հազար դոլարով:
Նամակը գրվել է 1543 թվականի սեպտեմբերին Բեռլինի Սուրբ Նիկոլայի եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյային՝ ի պատասխան Լյութերի կողմից որոշ աստվածաշնչյան բանաստեղծությունների մեկնության վերաբերյալ հայտարարությանը: Իր պատասխանում Լյութերը նշում է, որ ինքը հաջողության է հասել հրաների դեմ քարոզչության հարցում եւ դա կշարունակի անել, «քանի որ այդ հուդաները հրեաներ չեն, այլ սատանայի մարմնացում, որոնք անիծում են մեր Բարձրյալին»,- գրել է Լյութերը:
Մարտին Լյութերը քրիստոնեական աստվածաբան է, Ռեֆորմացիայի նախաձեռնողը, Աստվածաշնչի գերմաներենով առաջատար թարգմանիչ: Նրա անվամբ է կոչվում բողոքականության ուղղություններից մեկը՝ լյութերականությունը: Նա համարվում է գերմաներեն գրական լեզուն ստեղծողներից մեկը: