News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հարցերի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանժնաժողովը այսօր հուլիսի 11-ին, վաղ առավոտյան, նախքան արտահերթի մեկնարկը  հանձնաժողովի նիստ է հրավիրել՝ քննարկելու օրակարգի երկու օրինագծերը, սակայն պարզվել է, որ նախագծերը կառավարությունն իրենց չի ուղարկել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Խոսքը վերաբերում է «ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» եւ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագծերը:

«Նիստը ապահովվեց, փոխնախարարները ներկա էին, սակայն չկային քննարկվող հարցերը: Պարզվում է, որ հրավիրելով արտահերթ նիստ, կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել նախագծերն ԱԺ: Առնվազն այս երկու նախագծերը չեն քննարկվել եւ մեր հանձնաժողովի կարծիքը չկա: Հանձնաժողովը որոշեց նիստը տեղափոխի ժամը 12.30-ին, որ կարողանա կարծիք հայտնել»,-ասաց Աշոտյանը եւ հորդորեց կառավարության ներկայացուցիչներին, որ առհասարակ փաստաթղթաշրջանառությունը կատարվի ժամանակին եւ որակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ