News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Որքանո՞վ է արդար ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ ստացած անձանց նկատմամբ համաներում կիրառել, երբ մի շարք այլ մարդիկ վճարել են այդ նույն տուգանքները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում ՃՈ տուգանքների համաներման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

«Կա արդարության մասին պատկերացում: Որքանո՞վ է արդար, որ մարդկանց մի մասը տուգանքները վճարել են, օրինապաշտ են եղել, շատ անգամ վճարել են ոչ արդար տուգանքների համար, իսկ այն մասը, որը տուգանքները չի վճարել, հիմա ազատվում է դրանք վճարելուց: Որքանո՞վ է սա արդարացի»,- ասաց նա՝ դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:

Ի պատասխան նախարարն ասաց, որ դա հավերժական վեճ է. «Արդյոք համաներում կիրառելով չի խախտվո՞ւմ հավասարության սկզբունքը: Սա շատ հին իրավական վեճ է: Եվրոպայի խորհուրդն ունի հանձնարարական, որ համաներումը պետք է ունենա չափորոշիչներ, որ հավասարության սկզբունքը չխախտվի: Մեր առաջարկած օրինագիծը համապատասխանում է այդ չափանիշներին.,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այն մարդիկ, որոնք ժամանակին տուգանվել ու վճարել են տուգանքը, կամ այն մարդիկ, որոնք չեն վճարել տուգանքը, նրանց մտքով չէր կարող անցնել, որ նման համաներում է լինելու. Համաներումը բացառիկ երեւույթ է, ամենանգամյա չէ:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարել:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, այս օրինագծով քաղաքացիներին զիջվող գումարի չափը մոտ 13,7 մլրդ դրամ է կազմում, իսկ տուգանքներից կազատվի շուրջ 150 հազար անձ:

Օրինագիծը նաեւ մի շարք բացառություններ է նախատեսում, որոնց դեպքում՝ համաներումը չի տարածվում տվյալ անձանց վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ