News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստան այցելած օտար համարանիշերով մեքենաները եւս, որոնք տուգանվել են՝ չիմանալով, որ իրենք տուգանվում են, պետք է համաներվեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում ՃՈ տուգանքների համաներման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով ջավախցքի Շիրակ Թորոսյանի հարցադրմանը, որ համաներումը տարածվի նաեւ վրացական մեքենաներով մարդկանց վրա:

Շիրակ Թորոսյանը՝ մասնավորապես, նշեց. «Կա խնդիր ոչ հայկական համարներով մեքենաների հետ: Հայտարարվեց, որ 2018թ.-ի հունվարի 1-ից է սկսվում տուգանքների կիրառում ոչ հայկական համարանիշներով մեքենաների նկատմամբ: Նման մեքենաները ծանուցվում են սահմանին: Բավրայի անցակետում հունիսի 4-ից են ծանուցվել մարդիկ: Առաջարկում եմ, որ նրանք էլ համաներվեն: Հայաստան բազմաթիվ օտար համարանիշերով մեքենաներ են գալիս եւ, մասնավորապես ջավախահայությունը, որ ծանուցվել է տուգանվելու մասին հունիսի 4-ից, այնինչ, օրենքը սկսվել է կիրառվել հունվարի 1-ից: Մարդիկ կան՝ իրենց մեքենայի գնից ավելի շատ տուգանքներ ունեն»:

Ի պատասխան Զեյնալյանը նշեց, որ իրավահարաբերությունը տարածվում է խախտման պահից՝ անկախ հանգամանքից ծանուցվել է, թե ոչ. «Բոլորի վրա տարածվում է համաներում՝ անկախ ազգությունից, համարանիշերից, անկախ նրանից, թե երբ է ծանուցվել տուգանքի մասին: Եթե տուգանքը գրանցվել է մինչեւ դեկտեմբերի 31-ը արված խախտման համար, նրա վրա եւս համաներում է տարածվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ