News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հանրապետականը ինքը որոշում կկայացնի քաղաքապետի թեկնածու կունենա, թե՝ ոչ: Այս մասին NEWS.am-ի հարցին պատասխանելով ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգմավոր Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետի ընտրություններին:

«Հանրապետականը ինքը որոշում կկայացնի՝ քաղաքապետի թեկնածու կունենա, թե՝ ոչ, եւ վերջիվերջո էդ հարցը դեռ կարգավորված չէ, կարող է ավագանին ինքն է որոշում կայացնում եւ ավագանու մեջից  քաղաքապետ ընտրվում, կարծում եմ դեռ ժամանակ կա քննարկելու եւ հասկանալու»,- ընդգծեց նա:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե տեղեկություններ կան, որ քաղաքապետի արտահերթ ընտրություններ են սպասվում սեպտեմբերի  վերջին, Միհրան Պողոսյանը հակադարձեց, որ նման տեղեկություններ չկան:

«2 տարբերակ կա՝ կամ ավագանու անդամներից կընտրվի, կամ  կլինեն արտահերթ ընտրություններ: Երբ որ կլինի արտահերթ ընտրությունների դիրքորոշումը վերջնական, արդեն այն ժամանակ Հանրապետականը իր ասելիքը կասի»,- ասաց նա:

Հարցին, թե ՀՀԿ-ն, նաեւ անձամբ Միհրան Պողոսյանը մատնացույց էր անում իր բազմահազար ընտրողներին եւ կարիք կա արդյոք հիմա՝ հեղափոխությունից հետո, թեկնածու առաջադրելու, այդ մարդիկ հիմա էլ ձայն կտան ՀՀԿ-ին, թե արդեն կարիք չկա թեկնաածու առաջադրելու:

«Ես կարծում եմ՝ ցանկացած փոփոխությունից հետո պետք է վերլուծել իրավիճակը, պետք է ցանկացած կուսակցություն հասկանա իրավիճակը եւ գնահատի իր վիճակը եւ դրանից եկնելով նա թեկնածություն առաջադրի, կամ չառաջադրի: Երբ որ լինի ընտրությունների անհրաժեշտությունը այդ ժամանակվա դրությամբ գնահատական կտրվի իրավիճակին, ես ասում եմ իմ  կարծիքը եւ ըստ դրա արդեն կորոշվի, թե Հանրապետականը թեկնածու ունենում է, թե չի ունենում»,- ասաց նա:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից՝ ընտրվելով Երևան քաղաքի ավագանու կողմից՝ փոխարինելով հրաժարական տված Կարեն Կարապետյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ