News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե  նոր իշխանությունները որոշեն վերաբացել պանամյան օֆշորային գործը, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Միհրան Պողոսյանը պատրաստ է աջակցել գործին եւ ներկայացնել բոլոր փաստերը։ Այս մասին նա հայտնեց այսօր՝ հուլիսի 11-ին լրագրողների զրույցում։

«Ես ցանկանում եմ, որ հասարակությունը տեսնի, որ ինչ–որ եղել էր, դրա առնչությամբ իմ ասածները բառացի եղել է ճիշտ, այսինքն՝ այդ ամենը եղել է շոու։ Եթե նոր իշխանություններն անհրաժեշտություն գտնեն վերաբացել այդ քրեական գործը, ես կաջակցեմ ու կներկայացնեմ այն բոլոր փաստերը, որ ես ունեմ»,–հավելեց նա։

Միհրան Պողոսյանի խոսքով, ինքն այդ բոլոր փաստերը ներկայացրել է նաեւ նախորդ իշխանություններին։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում էր Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես անելու եւ պաշտոնն սեփական գործի զարգացման համար օգտագործելու մեջ ՝ թաքցնելով եկամուտները։ Պողոսյանի դեմ Պանամայի օֆշորային աղմկահարույց բացահայտումներից հետո քերական գործ էր հարուցվել, սակայն հետագայում գործը կարճվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ