News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ նոր իշխանությունները ընկել են նախկինի հետեւից: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե չի կարծում, որ նոր իշխանությունները ընկել են  նախկինի հետեւից:

«Բազմիցս ասել եմ, որ վենդետաների դեմ եմ, եւ չեմ գտնում, որ նոր իշխանությունները նախկինի հետեւից են ընկել: Գտնում եմ, որ եթե կան որոշակի խնդիրներ, թող էդ խնդիրները պարզաբանվեն եւ թող ամեն ոք կարողանա խնդիրներին պատասխան տալ: Ցանկացած մարդ պետք է կարողանա իր արածի եւ չարածի համար պատասխան տալ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում»,-ասաց նա:

Լրագրողի հարցին, թե իր մասով որեւէ խնդիրր չի տեսնում, պատգամավորն ասաց, որ ինքն ապօրինություններ չի արել:

«Գիտեք ես մի քանի անգամ ասել եմ, էսօր նորից կրկնվում եմ, չի սխալվում այն մարդը, ով որ չի աշխատում ընդհանրապես, ես աշխատող մարդ եմ, միշտ աշխատել եմ, կարող է սխալված լինեմ, բայց ինչ-որ չարաշահումներ, ինչ-որ ապօրինություններ, այդ առումով ես խնդիր չեմ տեսնում: Ես նորից եմ ասում՝ պատրաստ եմ ցանկացած հարցին պատասխան տալու»,- ասաց նա:

NEWS.am-ի հարցին, թե  կարճ ասած, Միհրան Պողոսյանը չի սպասում ԱԱԾ աշխատակիցներին, պատգամավորը պատասխանեց, որ ինքը միշտ սպասում է բոլոր աշխատակիցներին, ցանկացած սեղանի շուրջ:

Տպել
Ամենաշատ