News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պողոսյանը ներկայացել է իրավապահ մարմիններին եւ կալանավորվել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Պողոսյանը, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ, (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Արտեմ Պողոսյանը նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն:

Նշենք, որ Նարեկ Սարգսյանի եւ նրա թիկնապահ Արտեմ Պողոսյանի նկատմանբ ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել: Նարեկ Սարգսյանը դեռեւս չի հայտնաբերվել:

Տպել
Ամենաշատ